You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար - Նորություններ | Ամերիաբանկ
17Փտվ

Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար

Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հաճախորդներին իրենց համայնքներում ավելի մոտ լինելու նպատակով: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղ է բացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: «Արտաշատ»-ը Ամերիաբանկի թվով 29-րդ մասնաճյուղն է և առաջինը՝ Արարատի մարզում:

Բացման առթիվ «Արտաշատ» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչև 30.06.2026թ․-ը ներառյալ:

Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար`

  • Մեկ Visa Platinum կամ MasterCard Platinum վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
  • Անվճար հաշվի բացում՝ ծառայությունների փաթեթով
  • Ներառում է ՀՀ դրամով և արտարժույթով մեկական հաշիվ,
  • Classic/Standard վճարային քարտ` առանց 4 տարվա սպասարկման վճարի
  • Վերաֆինանսավորման նպատակով անգրավ վարկերի տրամադրում՝ 15%-ով
  • Փաստացի տոկոսադրույքը` 16,08%
  • Առաջարկը գործում է գրանցված եկամուտ ունենալու դեպքում:

Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար`

  • Բիզնես հաշվի՝ «Ստարտ» և «Պլատինում» փաթեթների տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
  • Ինտերնետ բանկինգ/Մոբայլ բանկինգ ծառայության տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
  • Visa Business, Mastercard Business, Visa Platinum կամ Visa Platinum Digital Business քարտի տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
  • Ընկերության 2 ղեկավարին / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով «Արտաշատ» մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Օգոստոսի 23 փ., 107 հասցեում՝  երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 09:30 - 17:00: