18Նյմ
Ամերիաբանկը միացել է UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգին
Ամերիաբանկն անդամակցել է UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգին և իր հաճախորդների համար ստեղծել է դեպի ՌԴ, Ղազախստան, Ուզբեկստան, Իսրայել, Կիպրոս, Հունաստան, ինչպես նաև hամակարգում ներառված այլ երկրներ դրամական միջոցներ փոխանցելու և ստանալու նոր հնարավորություն:
Փոխանցումները հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի «Կամար» (Վազգեն Սարգսյան 2) մասնաճյուղից:
Փոխանցումներ կարող են իրականացնել և´ հաշվետեր, և´ ոչ հաշվետեր հաճախորդները` ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
Փոխանցումներն անհասցե են, նշվում են միայն ստացողի երկիրը և անունը, ազգանունը և հայրանունը:
Գումար փոխանցելու համար անհրաժեշտ է մոտենալ մասնաճյուղ, տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ, տրամադրել ստացողի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նշել փոխանցման երկիրը:
Ծառայության ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: