You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ամերիաբանկը միացել է UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգին - Նորություններ | Ամերիաբանկ
18Նյմ

Ամերիաբանկը միացել է UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգին

Ամերիաբանկն անդամակցել է UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգին և իր հաճախորդների համար ստեղծել է դեպի ՌԴ, Ղազախստան, Ուզբեկստան, Իսրայել, Կիպրոս, Հունաստան, ինչպես նաև hամակարգում ներառված այլ երկրներ դրամական միջոցներ փոխանցելու և ստանալու նոր հնարավորություն:

Փոխանցումները հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի «Կամար» (Վազգեն Սարգսյան 2) մասնաճյուղից:

Փոխանցումներ կարող են իրականացնել և´ հաշվետեր, և´ ոչ հաշվետեր հաճախորդները` ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Փոխանցումներն անհասցե են, նշվում են միայն ստացողի երկիրը և անունը, ազգանունը և հայրանունը:

Գումար փոխանցելու համար անհրաժեշտ է մոտենալ մասնաճյուղ, տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ, տրամադրել ստացողի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նշել փոխանցման երկիրը:

Ծառայության ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: