Հատուկ առաջարկից կարող են օգտվել ուսանողները, որոնք 2025թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կդառնան բանկի հաճախորդներ և կբացեն Visa Classic Student տեսակի քարտ։
Առաջարկի շրջանակում Visa Student քարտապանները կստանան․
- 5% հետվճար¹ Visa Classic Student տեսակի դրամային քարտին (ամսական 1,000 ՀՀ դրամ - 10,000 ՀՀ դրամի չափով)
Պայմանը գործում է արշավի գործողության ընթացքում ՀՀ տարածքում կատարված անկանխիկ վճարումների դիմաց:
Արշավի շրջանակում Բանկի քարտապանները մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված անկանխիկ գնումների դիմաց կօգտվեն 5% հետվճարի (քեշբեք) հնարավորությունից:
- Visa Classic Student տեսակի դրամային քարտով այլ բանկի բանկոմատներից անվճար կանխիկացում
Պայմանը գործում է 4 տարի ժամկետով` ամսական մինչև 100,000 ՀՀ դրամ կանխիկացման համար
- 100% հետվճար տրանսպորտի առաջին 10 ուղևորության դիմաց
Visa Classic Student քարտով մինչև դեկտեմբերի 31-ը ուղետոմս գնելու դեպքում քարտապանները կստանան 100% քեշբեք հանրային տրանսպորտի առաջին 10 ուղետոմսի համար
- 5,000 ՀՀ դրամ Welcome bonus
Բանկի ոչ հաշվետեր հաճախորդները, որոնք 2025թ. սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կդառնան Բանկի հաշվետեր հաճախորդ, կպատվիրեն Visa Student դրամային քարտ և կակտիվացնեն քարտը մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ, կստանան միանվագ 5,000 ՀՀ դրամի չափով խրախուսման վճար (առանց հարկերի): Վճարումը կատարվելու է սեպտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 10-ը՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
- 5% հետվճար1 2024թ. մինչ 2025թ. սեպտեմբերի 1-ը բացված Visa Classic Student տեսակի դրամային քարտին (ամսական 1,000 ՀՀ դրամ-10,000 ՀՀ դրամի չափով)
Պայմանը գործում է արշավի գործողության ընթացքում միջազգային օնլայն հարթակներում կատարված անկանխիկ վճարումների դիմաց: Արշավի շրջանակում Բանկի քարտապանները մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված անկանխիկ գնումների դիմաց կօգտվեն 5% հետվճարի (քեշբեք) հնարավորությունից:
Visa Classic Student տեսակի դրամային քարտի մյուս սակագները՝ համաձայն Բանկում գործող սակագների և պայմանների
Հատուկ առաջարկի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
*Հետվճարը կիրառելի է այն հաճախորդների համար, որոնք ուսանողական փաթեթին միացել են և բացել են Visa Classic Student դրամային տեսակի քարտ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը։
*Հետվճարը տրամադրվելու է միայն այն վճարների դիմաց, որոնք կատարվել են քարտով:
1 Հետվճար չի տրամադրվելու կոմունալ վճարումների, քարտից քարտ և հաշիվների միջև փոխանցումների, էլեկտրոնային դրամապանակների լիցքավորումների և դրանցով կատարված գործարքների (բացառությամբ Apple Pay և GPay համակարգով կատարված գործարքների), MyPay սահմանաչափով և MyameriaPay վճարումների և բուքմեյքերական ընկերությունների հաշիվների լիցքավորումների համար:
Հետվճարը տրամադրվում է Բանկում գործող այն քարտային հաշվին, որով կատարվել է վճարումը: Հետվճարը տրամադրվում է մինչև բանկում հետվճարի հաշվառման ամսվան հաջորդող ամսվա մինչև վերջին աշխատանքային օրը: 5%` ամսական 1,000 ՀՀ դրամ -10,000 ՀՀ դրամի չափով (ամսական մինչև 1000 ՀՀ դրամի չափով հետվճարի կուտակման դեպքում հետվճար չի տրամադրվում):