You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար - Նորություններ | Ամերիաբանկ
13Օգս

Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար

Հայաստանի տարբեր բուհերի 10 ուսանող Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ իրականացրած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքում այս ամռանը հնարավորություն ունեցավ մեկնելու ԱՄՆ և Բերքլիի համալսարանում մասնակցելու կարճաժամկետ կրթական ծրագրի:   

Կրթական ծրագրի շրջանակում ուսանողները մասնակցել են դասախոսությունների աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ընդգրկված Բերքլիում, շրջայց կատարել Սթենֆորդի համալսարանում, մասնակցել ինտերակտիվ դասընթացների և իրականացրել խմբային աշխատանքներ: Նրանք նաև հյուրընկալվել են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններում և Visa-ի ինովացիոն կենտրոնում:

Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար Ամերիաբանկի և Visa-ի կողմից իրականացված այս մրցույթն անցկացվել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում: Մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն միտք և պայծառ գաղափարներ ունեցող ուսանողներին։

Հիշեցնենք, որ բացի Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության 10 ուղեգրից, ուսանողները «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում մրցում էին նաև 160 կրթաթոշակի և Ամերիաբանկի կողմից «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում  ստանալու համար:

Բերքլիի կրթական ծրագրին մասնակցած ուսանողները Երևան վերադառնալուց հետո կիսվել են իրենց տպավորություններով: Մանրամասները` տեսանյութում:

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: