Փոփոխություններ Ամերիաբանկի փաստաթղթերով սահմանված դրույթներում - Նորություններ | Ամերիաբանկ
29Հլս

Փոփոխություններ Ամերիաբանկի փաստաթղթերով սահմանված դրույթներում

Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ (այսուհետ` Բանկ) հետևյալ հրապարակային փաստաթղթերով (այսուհետ միասին` Փաստաթղթեր) սահմանված որոշ սակագներ և դրույթներ փոփոխվել են.

«Սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար» փաստաթղթում կատարված փոփոխությունները վերաբերում են MyAmeria համակարգի միջոցով հեռախոսահամարով ՀՀ այլ բանկեր և ՀՀ վճարահաշվարկային կազմակերպություններ ՀՀ դրամով կատարվող ակնթարթային փոխանցումների սակագներին, այդ գործարքների օրական առավելագույն քանակին,  ինչպես նաև թղթային եղանակով ներկայացվող վճարման հանձնարարականների համար գանձվող միջնորդավճարին:

«Պայմաններ» փաստաթղթում կատարված փոփոխությունները վերաբերում են․

  1. Հեռախոսահամարով փոխանցումների ստացման համար հաճախորդի կողմից նախապես ընտրված քարտային/ընթացիկ հաշիվ սահմանելու հնարավորությանը:
  2. Հաճախորդին նույնականացնելու համար հաճախորդի ձայնը` որպես կենսաչափական անձնական տվյալ Բանկի կողմից մշակելու  հնարավորությանը։
  3. Հաճախորդի կողմից Ինտերնետ-Բանկ  համակարգ մուտք գործելու համար կիրառվող անվտանգության միջոցի անվանման փոփոխությանը:
  4. Ոսկու գնանշման, հաշվառման, ինչպես նաև ոսկով առարկայազուրկ մետաղական հաշվի սպասարկման կարգին։

«Կրեդիտային քարտերի սակագներ» փաստաթղթում կատարված փոփոխությունները վերաբերում են Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգի, բանկոմատների միջոցով քարտից/ քարտային հաշվից ՀՀ բանկեր քարտի համարով  կատարվող փոխանցումների նվազագույն և առվելագույն չափին, ինչպես նաև MyAmeria համակարգի միջոցով հեռախոսահամարով քարտային հաշվից ակնթարթային փոխանցումների օրական առավելագույն քանակին:

«Դեբետային քարտերի սակագներ» փաստաթղթում կատարված փոփոխությունները վերաբերում են Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգի, բանկոմատների միջոցով քարտից/քարտային հաշվից ՀՀ բանկեր քարտի համարով կատարվող փոխանցումների նվազագույն և առավելագույն չափին:

Վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում կատարված բոլոր փոփոխությունները ընդգծված են կանաչ գույնով:

Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնում 14/08/2025թ.-ից: Ընդ որում, ձայնը մշակելու միջոցով հաճախորդի նույնականացումը գործարկելու է Բանկում համապատասխան տեխնիկական լուծումնեը ներդրվելուց հետո և «Պայմաններ» փաստաթղթում նկարագրված եղանակով հաճախորդի համաձայնությունը ստանալու դեպքում:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Մասնաճյուղեր» բաժնում: 

Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
Ամերիաբանկ