11Հնս
Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ արշավը «Աշխատավարձային նախագծի շրջանակում»
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և VISA ընկերությունը ներկայանում են աշխատավարձային նախագծերի համատեղ արշավով:
Արշավին կարող են միանալ․
- Արշավի գործողության ժամկետի ընթացքում Ամերիաբանկում աշխատավարձային նախագծերի ներքո համագործակցություն հաստատած ընկերությունների աշխատակիցները,
- Հաճախորդները, որոնք ցանկանում են իրենց աշխատավարձը ստանալ Ամերիաբանկի միջոցով, սակայն գործատուն աշխատավարձային նախագծերի ներքո չի համագործակցում Բանկի հետ:
Արշավի պայմաններին, գործող և առաջարկվող սակագներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ
Արշավի մասնակից և Բանկի քարտապան հանդիսացող հաճախորդները մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված անկանխիկ գնումների դիմաց նաև կկարողանան օգտվել հետվճարի (քեշբեք) հնարավորությունից*
Հետվճարի պայմանը գործելու է 2025թ. հուլիսի 1-ից մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37410/012 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Մասնաճյուղեր» բաժնում:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
*Հետվճար չի տրամադրվելու կոմունալ վճարումների, քարտից քարտ և հաշիվների միջև փոխանցումների, էլեկտրոնային դրամապանակների լիցքավորումների և դրանցով կատարված գործարքների (բացառությամբ Apple Pay և GPay համակարգով կատարված գործարքների) և բուքմեյքերական ընկերությունների հաշիվների լիցքավորումների համար:
Հետվճարը իրականացվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գործող այն քարտային հաշվին, որով կատարվել է վճարումը: Հետվճարը տրամադրվում է մինչև բանկում հետվճարի հաշվառման ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը: