01Հկտ
Ամերիաբանկը VISA ընկերության հետ ներկայանում է հերթական առաջարկով
Բոլոր այն ընկերությունները/կազմակերպությունները, որոնք ունեն 150 հազար ՀՀ դրամ կամ ավելի միջին զուտ աշխատավարձ ստացող 10 և ավելի աշխատակից, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտերով:
Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից՝
- անվճար Մոբայլ բանկինգ/Ինտերնետ-բանկ ծառայության ակտիվացում և սպասարկում,
- անվճար քարտային ապահովագրություն օվերդրաֆտ կամ վարկային գիծ ստանալու պարագայում
- 2 անվճար Visa Platinum դասի քարտ ընկերության հիմնադիրներին/տնօրենին
- հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,
- օնլայն վարկ հաշված րոպեների ընթացքում /Բանկի պայմաններին համապատասխանելու և Բանկի կողմից հաստատվելու դեպքում/,
- անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,
- բանկոմատներ ցանցային խոշոր սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,
- երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,
- 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում հաշիվների, քարտերի, գործարքների և այլ ծառայությունների վերաբերյալ,
- անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ,
- քարտի անվճար բլոկավորման և ապաբլոկավորման հնարավորություն:
Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակում VISA Classic միջազգային դասի վճարային քարտերը բացվելու են ԱՆՎՃԱՐ*:
Առաջարկից օգտվելու հայտերն ընդունվում են հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ:
Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և իր հաճախորդներին մշտապես առաջարկում է թվային արդիական լուծումներով բանկային ծառայություններ:
Հայաստանի 1,000-ից ավելի ընկերությունների 100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել մոտակա մասնաճյուղ, ինչպես նաև Ամերիաբանկի պաշտոնական կայք` www.ameriabank.am կամ VISA ընկերության պաշտոնական կայք` cis.visa.com: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
* Եթե քարտապանն իր աշխատավարձն այլևս չի ստանում Բանկի միջոցով, կամ վերջինս որևէ հիմքով աշխատանքից ազատվել է, ապա Բանկն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնել աշխատավարձային նախագծերի ներքո տրամադրված քարտի և մյուս բանկային ծառայությունների հատուկ սակագները և պայմանները և այդ պահից սկսած կիրառել Բանկում գործող քարտի և մյուս ծառայությունների սակագները և պայմանները կամ տվյալ քարտի, ծառայության կամ քարտապանի համար Բանկի հայեցողությամբ կիրառելի այլ արտոնյալ կամ հատուկ սակագներ: Աշխատանքից ազատված և այլևս Ամերիաբանկի միջոցով աշխատավարձ չստացող աշխատակիցների ցանկը տրամադրվում է գործընկեր կազմակերպության կողմից: