«Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ՝ «Բանկ»/ կողմից հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 30-ին, Երևանի ժամանակով ժամը 15.30-ին, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեսակոնֆերանսի (Zoom) միջոցով։
Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2024թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2024թ. զուտ շահույթը
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2024թ. ստացված շահույթի բաշխումը
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2025թ. ֆինանսական արդյունքների արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը
- Այլ հարց/եր/
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է սույն թվականի ապրիլի 16-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին վերաբերող նյութերի առաքումը Բանկի բաժնետերերին իրականացվել է նյութերը բաժնետերերին անձամբ հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստով ուղարկելու միջոցով։