Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
21Մրտ

Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink

Վճարումներ ստանալու նոր, արագ ու անվտանգ եղանակ՝ ընդամենը մեկ հղումով. Ամերիաբանկը և Դիննո ընկերությունը ներկայացնում են PayLink համատեղ հարթակը, որը վճարումների ստացման և կառավարման նորարարական լուծում է։ Այն օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաև ակնթարթային հաշվետվություն:

«Մեր նպատակն էր ստեղծել հարթակ, որը հնարավորություն կտա բիզնեսին ընդունել վճարումներ առավելագույնս հեշտ ու պարզ եղանակով։ PayLink-ի օգնությամբ մեր գործընկերներն այլևս կարիք չունեն իրենց կայքերում ինտեգրելու վճարային համակարգեր, կատարելու ծրագրավորման կամ դիզայնի աշխատանքներ։ Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով և արձագանքում ենք մեր հաճախորդների հարցերին ցանկացած պահի»,- ասում է PayLink-ի պրոդուկտի պատասխանատու Մարտուն Անանյանը։

PayLink հարթակը տրամադրում է բիզնեսին անհրաժեշտ գործիքակազմ՝ վճարման հղում ստեղծելու և վճարումները կառավարելու համար։ Մասնավորապես, հարթակի միջոցով հնարավոր է ստեղծել վճարման հղում և այն տրամադրել հաճախորդին հաղորդակցման ցանկացած եղանակով, հաճախորդից ստանալ վճարում և նույն հարթակի օգնությամբ հետևել  գործարքի ընթացքին։ Նշենք, որ միջոցները մուտքագրվում են ընկերության հաշվին 2-3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապահովելով գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու վերահսկողությունը:

Հավելենք, որ PayLink-ով վճարումներ հնարավոր է ընդունել ինչպես բանկային քարտով, այնպես էլ MyAmeria Pay-ով, Idram, Telcell և Fast Shift դրամապանակներով։