Ամերիաբանկ ՓԲԸ (այսուհետ` Բանկ) «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ-ի հետ համատեղ արշավի պայմաններ (այսուհետ` Արշավ) - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
20Մրտ

Ամերիաբանկ ՓԲԸ (այսուհետ` Բանկ) «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ-ի հետ համատեղ արշավի պայմաններ (այսուհետ` Արշավ)

Բանկի հաշվետեր հաճախորդ չհանդիսացող easywallet հավելվածի այն օգտատերերը (այսուհետ`  Օգտատեր), ովքեր 2025թ. մարտի 20-ից մինչև 2025թ. ապրիլի 30-ը ներառյալ (այսուհետ՝  Արշավի գործողություն)`  easywallet հավելվածում առկա հղմամբ գրանցվելով, հեռավար եղանակով կդառնան Բանկի հաճախորդ, կբացեն հաշիվ և կպատվիրեն Mastercard Standard տեսակի քարտ, Արշավի գործողության ավարտից հետո՝ մինչև 2025թ․ մայիսի 8-ը ներառյալ իրենց բանկային հաշվին կստանան խրախուսման վճար 5000 /առանց հարկերի/ՀՀ դրամի չափով։

Արշավի պայմանները կիրառելի են, եթե պահպանված են ստորև պահանջները.

  • Օգտատերը  պետք է Բանկի հաճախորդ դառնա և պատվիրի Mastercard Standard տեսակի քարտ 2025թ. մարտի 20-ից մինչև 2025թ․ ապրիլի 30-ը ներառյալ,
  • Արշավի ամփոփման պահին`  մայիսի 8-ի դրությամբ, Օգտատերը  պետք է հանդիսանա Բանկի հաշվետեր հաճախորդ:
  • Օգտատերը  Արշավի գործողության ընթացքում Բանկի հետ գործարար հարաբերությունները չի դադարեցրել և վերսկսել: