Ամերիաբանկի և Մատենադարանի համագործակցության մեկնարկը. Դուք կարող եք օգնել, որ հայկական մատյանները տուն վերադառնան - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
14Փտվ

Ամերիաբանկի և Մատենադարանի համագործակցության մեկնարկը. Դուք կարող եք օգնել, որ հայկական մատյանները տուն վերադառնան

Հարգելի հաճախորդ,

Ամերիաբանկը միացել է Մատենադարանի «Մատյանների տունդարձը» ծրագրին, որով մենք վերահաստատում ենք մեր պատասխանատվությունն ու հոգատարությունը մեր երկրի և ժառանգության հանդեպ:

Ամերիաբանկի ֆինանսավորմամբ Մատենադարանին արդեն իսկ ընծայաբերվել է պատմամշակութային և գիտական լուրջ արժեք ներկայացնող 2 ձեռագիր և 10 մանրանկար /մանրամասները` այստեղ: Եվ այժմ Դուք ևս կարող եք միանալ այս շատ կարևոր նախաձեռնությանը:

«Մատյանների տունդարձը» ծրագրի ներքո Ամերիաբանկը և Մատենադարանն առաջարկում են մի շարք անհատականացված պայմաններ և առավելություններ բոլոր նրանց, ովքեր Մատենադարանին կնվիրաբերեն վերջինիս կողմից որպես պատմամշակութային արժեք գնահատված ձեռագիր կամ այլ իր, մասնավորապես.

  • Ամերիաբանկն անժամկետ կշնորհի «Պրեմիում» կարգավիճակ յուրաքանչյուր անձի, որը Մատենադարանին կնվիրաբերի առնվազն 4 մլն ՀՀ դրամի, և «Փարթներ» կարգավիճակ յուրաքանչյուր անձի, որը կնվիրաբերի առնվազն 20 մլն ՀՀ դրամի` Մատենադարանի կողմից որպես պատմամշակութային արժեք գնահատված ձեռագիր կամ այլ իր։
  • Մատենադարանը ևս կտրամադրի մի շարք առավելություններ` կախված նվիրաբերվող իրի արժեքից, մասնավորապես`
     

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկենաս +$250.000

Բարերար $100.000-$250.000

Բարեկամ $50.000-$100.000

Հովանավոր $10.000-$50.000

Մատենադարանի կողմից իրականացվող հրատարակությունների տրամադրում

 •

 •

 •

 •

Երախտագիտության հայտարարում Մատենադարանի սոցիալական հարթակներում

 •

 •

 •

 •

Անսահմանափակ անհատական անվճար այցեր թանգարան մեկ տարվա ընթացքում՝ գիդի ուղեկցությամբ

 •

 •

 •

 •

Հրավեր «Members Only» միջոցառումներին, ցուցահանդեսներին,  շնորհանդեսներին

 •

 •

 •

 •

Դահլիճի (սրահի) վարձակալության զեղչ

100%

75%

50%

35%

Երախտագիտության հայտնում հատուկ նշանակության  հանդիսավոր բացումներին (Grand Opening Ceremony)   պատվավոր արտոնյալ հյուրի կարգավիճակի շնորհմամբ

 •

 •

 •

 •

Տեղեկատվության զետեղում գովազդատեղեկատվական հրապարակումներում

 •

 •

 •

 

Նվիրատուի և ժառանգների հասենելիության ապահովում ընծայաբերված գրավոր արժեքին (ընծայաբերման վկայականի տրամադրում)

 •

 •

 •

 

Հիշատակում «Donor Wall»-ին

Պրեմիում

Խոշոր

 

 

Նշանակում Մատենադարանի բարեկամներ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում (Համաձայնությամբ)

 •

 

 

 


«Դահլիճի վարձակալության զեղչ»-ը տրամադրվում է մեկ անգամ` համաձայն Մատենադարանի գույքի (դահլիճի) տնօրինման կարգի։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: