14Փտվ
Ամերիաբանկի և Մատենադարանի համագործակցության մեկնարկը. Դուք կարող եք օգնել, որ հայկական մատյանները տուն վերադառնան
Հարգելի հաճախորդ,
Ամերիաբանկը միացել է Մատենադարանի «Մատյանների տունդարձը» ծրագրին, որով մենք վերահաստատում ենք մեր պատասխանատվությունն ու հոգատարությունը մեր երկրի և ժառանգության հանդեպ:
Ամերիաբանկի ֆինանսավորմամբ Մատենադարանին արդեն իսկ ընծայաբերվել է պատմամշակութային և գիտական լուրջ արժեք ներկայացնող 2 ձեռագիր և 10 մանրանկար /մանրամասները` այստեղ: Եվ այժմ Դուք ևս կարող եք միանալ այս շատ կարևոր նախաձեռնությանը:
«Մատյանների տունդարձը» ծրագրի ներքո Ամերիաբանկը և Մատենադարանն առաջարկում են մի շարք անհատականացված պայմաններ և առավելություններ բոլոր նրանց, ովքեր Մատենադարանին կնվիրաբերեն վերջինիս կողմից որպես պատմամշակութային արժեք գնահատված ձեռագիր կամ այլ իր, մասնավորապես.
- Ամերիաբանկն անժամկետ կշնորհի «Պրեմիում» կարգավիճակ յուրաքանչյուր անձի, որը Մատենադարանին կնվիրաբերի առնվազն 4 մլն ՀՀ դրամի, և «Փարթներ» կարգավիճակ յուրաքանչյուր անձի, որը կնվիրաբերի առնվազն 20 մլն ՀՀ դրամի` Մատենադարանի կողմից որպես պատմամշակութային արժեք գնահատված ձեռագիր կամ այլ իր։
- Մատենադարանը ևս կտրամադրի մի շարք առավելություններ` կախված նվիրաբերվող իրի արժեքից, մասնավորապես`
«Դահլիճի վարձակալության զեղչ»-ը տրամադրվում է մեկ անգամ` համաձայն Մատենադարանի գույքի (դահլիճի) տնօրինման կարգի։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: