Ամերիաբանկի հաճախորդները կպարգևատրվեն` իրենց ընկերներին Ամերիա հրավիրելու համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
23Դկտ

Ամերիաբանկի հաճախորդները կպարգևատրվեն` իրենց ընկերներին Ամերիա հրավիրելու համար

Մինչև դեկտեմբերի 31-ը Ամերիաբանկի այն հաճախորդները, որոնք կհրավիրեն իրենց ընկերներին Ամերիա, կստանան 5000 դրամ իրենց հաշվին:

Գումարը ստանալու համար անհրաժեշտ է`

  • Մուտք գործել MyAmeria հավելված 
  • Գլխավոր էջում սեղմել «Հրավիրիր ընկերոջդ»
  • Մուտքագրել հեռախոսահամար և ուղարկել Ամերիային միանալու հրավեր

Հրավիրված ընկերը պետք է անցնի ուղարկված հղումով և պատվիրի Ամերիաբանկի իր առաջին քարտը:

Հրավիրողը կստանա 5000 դրամ իր հաշվին արշավի ավարտից հետո` մինչև հունվարի 15-ը:

Առաջարկը գործում է մինչև 31.12.24թ.

Առաջարկը չի գործում այն դեպքերում, երբ հրավիրվածն արշավի ընթացքում դադարեցրել, ապա վերականգնել է Ամերիաբանկի հաճախորդի իր կարգավիճակը:

Ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: