You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Միանվագ 5000 ՀՀ դրամ բոնուս քարտին. Ամերիաբանկի հատուկ առաջարկը «Ավելին» աշխատավարձային փաթեթի ներքո Mastercard ձեռք բերող նոր հաճախորդներին - Նորություններ | Ամերիաբանկ
06Դկտ

Միանվագ 5000 ՀՀ դրամ բոնուս քարտին. Ամերիաբանկի հատուկ առաջարկը «Ավելին» աշխատավարձային փաթեթի ներքո Mastercard ձեռք բերող նոր հաճախորդներին

Մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Ամերիաբանկի այն նոր հաճախորդները, որոնք ձեռք կբերեն «Ավելին» աշխատավարձային փաթեթ, կստանան 5000 դրամ բոնուս իրենց քարտերին:
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է`

  • Դառնալ Ամերիաբանկի հաճախորդ և ձեռք բերել «Ավելին» փաթեթը մինչև դեկտեմբերի 31-ը
  • Փաթեթի շրջանակում տրամադրվող անվճար քարտերից ընտրել Mastercard Standard-ը 
  • Ակտիվացնել քարտը մինչև հունվարի 20-ը

Քարտն ակտիվացնելու օրվան հաջորդող երկուշաբթի օրը Ամերիաբանկի նշված հաճախորդները կստանան 5000 դրամ իրենց քարտին:
 
Առաջարկի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ:


Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: