11Նյմ
Ակնթարթային փոխանցումներ հեռախոսահամարի միջոցով այլ բանկերի հաճախորդներին
Ամերիաբանկը Արմենիան Քարդ-ի հետ համագործակցության շրջանակում անդամակցել է ArCa Pay համակարգին և ստեղծել է իր հաճախորդների համար նոր հնարավորություն՝ իրականացնելու հեռախոսահամարով փոխանցումներ նաև դեպի այլ բանկեր և վճարահաշվարկային կազմակերպություններ, որոնք նույնպես հանդիսանում են ArCa համակարգի մասնակից։
ArCa Pay-ը հեռախոսահամարով միջբանկային փոխանցումներ կատարելու պարզ, արագ, հեշտ ու անվտանգ հարթակ է։
Համակարգին արդեն միացել են Ամերիաբանկը, Էվոկաբանկը և Կոնվերս բանկը։ Փոխանցումները հնարավոր է իրականացնել ընթացիկ, խնայողական, քարտային հաշիվներից։
Գումար փոխանցելու համար անհրաժեշտ է մուտք գործել MyAmeria հավելված, այնուհետև «Գործարքներ» բաժնից ընտրել ԳումարՈՒՄ ծառայությունը, մուտքագրել այն անձի հեռախոսահամարը, ում ցանկանում եք փոխանցում կատարել, և ընտրել ստացողի ֆինանսական կազմակերպությունը։
Եթե ստացող հաճախորդն արդեն սահմանել է հիմնական բանկ, ապա փոխանցումն ուղարկվելու է նրա հիմնական բանկ։ Իսկ եթե Ստացող հաճախորդը չի սահմանել հիմնական բանկ, ապա փոխանցողը առաջարկվող ցանկից պետք է ընտրի ստացողի ֆինանսական կազմակերպությունը:
Նշենք, որ միջբանկային ԳումարՈՒՄ փոխանցումներն իրականացվում են միայն ՀՀ դրամով։
Հեռախոսահամարով միջբանկային փոխանցումներ ստանալու համար հաճախորդները MyAmeria հավելվածի կարգավորումների միջոցով կարող են Ամերիաբանկը սահմանել որպես հիմնական (Default) ֆինանսական կազմակերպություն։
Ակնկալվում է, որ առաջիկայում ArCa Pay համակարգին կմիանան ՀՀ գրեթե բոլոր բանկերը և վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունները։
Ծառայության ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: