«Հրավիրիր ընկերոջդ». Ամերիաբանկի նոր ծառայությունը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
30Հկտ

«Հրավիրիր ընկերոջդ». Ամերիաբանկի նոր ծառայությունը

Ամերիաբանկն առաջարկում է նոր ծառայություն․ այսուհետ հաճախորդները կարող են Ամերիաբանկ հրավիրել իրենց ընկերներին՝ անհատական SMS հաղորդագրության միջոցով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել 2 տարբերակով․

  1. Oնլայն ճանապարհով բանկի հաճախորդ դարձած ֆիզիկական անձինք գործընթացի վերջում կարող են Ամերիաբանկ հրավիրել մինչև 5 անձի՝ մուտքագրելով վերջիններիս հեռախոսահամարները։
  2. Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդ հանդիսացող ֆիզիկական անձիք կարող են ուղարկել հրավեր MyAmeria-ի «Հրավիրիր ընկերոջդ» գործիքի միջոցով։ MyAmeria կատարած ամեն մուտքի ժամանակ հաճախորդները կարող են հրավեր ուղարկել մինչև 5 անձի:

Հրավեր ստացող կողմը SMS հաղորդագրության միջոցով կստանա հղում, որով կկարողանա դառնալ Ամերիաբանկի հաճախորդ։ Հրավերի հղումը գործում է միայն Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդ չհանդիսացող ֆիզիկական անձանց համար։

Ընդ որում, ուղարկելով հրավերը մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ը` հաճախորդները կկարողանան մասնակցել միաժամանակ 2 գովազդային վիճակախաղի և կստանան հնարավորություն շահելու`

Նշենք, որ հրավիրողը ստանում է վիճակախաղի պրոմո կոդ միայն այն դեպքում, եթե հրավիրվածը անցնում է հղումով, պատվիրում և ակտիվացնում է Ամերիաբանկի իր առաջին քարտը։