Visa Airport Companion հավելված` օդանավակայանների բիզնես սրահներ մուտքի համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
30Սպտ

Visa Airport Companion հավելված` օդանավակայանների բիզնես սրահներ մուտքի համար

Հոկտեմբերի 1-ից Visa պրեմիում քարտապանները կարող են մուտք գործել օդանավակայանների բիզնես սրահներ Visa Airport Companion հավելվածի կամ  Visa Concierge չատբոտի միջոցով:

Visa Airport Companion հավելվածը թույլ կտա Visa պրեմիում քարտապաններին հեշտությամբ գտնել համապատասխան օդանավակայանի բինզես սրահը, տեսնել  քարտի միջոցով հասանելի անվճար մուտքերի քանակն ու փաստացի իրականացրած մուտքերի պատմությունը:

Անվճար մուտքի հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է`

Ներբեռնել Visa Airport Companion հավելվածը App Store-ից կամ Play Market-ից

Գրանցել Visa պրեմիում քարտը

Ընտրել բիզնես սրահը և սեղմել Walk In

Սեղմել Membership` մուտքի QR-ը ստանալու համար

Սքանավորել QR-ը սրահի մոտ

Հիշեցնենք, որ Visa-ի պրեմիում քարտապանները, որոնք մինչև 31.12.2024թ կատարել են առնվազն 400$-ի անկանխիկ վճարում նախորդ 12 ամսվա ընթացքում, մինչ տարեվերջ ունեն աշխարհի ավելի քան 1200 բիզնես սրահներ անսահմանափակ մուտքի հնարավորություն:

Մյուս քարտապանները կարող են օգտվել այս արտոնությունից հետևյալ տրամաբանությամբ․ Visa Platinum քարտապանները՝ 1, Visa Signature քարտապանները՝ 4, իսկ Visa Infinite քարտապանները՝ 6 անվճար մուտքի հնարավորություն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Մասնաճյուղեր» բաժնում:

 

Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: