Հայտարարություն ուսանողական քարտերի արշավի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
02Սպտ

Հայտարարություն ուսանողական քարտերի արշավի վերաբերյալ

Ամերիաբանկը հայտարարում է Visa Classic Student տեսակի ուսանողական քարտերի նոր արշավի մեկնարկի մասին: 

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է Visa Classic Student քարտի պատվիրման ժամանակ ներկայացնել գործող ուսանողական քարտ կամ ուսումնական հաստատությունից տեղեկանք:

  • Արշավը գործում է 2024թ. սեպտեմբերի 2-ից մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Արշավի շրջանակներում 2024թ. սեպտեմբերի 2-ից մինչև 2024թ. նոյեմբերի 30-ը ներառյալ բացված Visa Classic Student տեսակի դրամային քարտերով կտրամադրվի ամսական հետվճարի  հնարավորություն` կատարված անկանխիկ վճարումների 1%-ի, առավելագույնը` 5000 ՀՀ դրամի չափով, որը հնարավոր կլինի ստանալ արշավի ամբողջ գործողության ընթացքում` 2024թ. սեպտեմբերի 2-ից մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
  • Արշավի շրջանակներում տրամադրված Visa Classic Student տեսակի դրամային քարտերի նկատմամբ կիրառվում են Բանկում գործող համապատասխան սակագները և պայմանները(կտեղադրվի հղում):
  • Արշավը չի տարածվում մինչև վերջինիս մեկնարկը բացված Visa Classic Student քարտերի վրա:

Արշավի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ(կտեղադրվի հղում): 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37410/012 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: 
Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Մասնաճյուղեր և բանկոմատներ» բաժնում:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։