02Սպտ
Հայտարարություն ուսանողական քարտերի արշավի վերաբերյալ
Ամերիաբանկը հայտարարում է Visa Classic Student տեսակի ուսանողական քարտերի նոր արշավի մեկնարկի մասին:
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է Visa Classic Student քարտի պատվիրման ժամանակ ներկայացնել գործող ուսանողական քարտ կամ ուսումնական հաստատությունից տեղեկանք:
- Արշավը գործում է 2024թ. սեպտեմբերի 2-ից մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Արշավի շրջանակներում 2024թ. սեպտեմբերի 2-ից մինչև 2024թ. նոյեմբերի 30-ը ներառյալ բացված Visa Classic Student տեսակի դրամային քարտերով կտրամադրվի ամսական հետվճարի հնարավորություն` կատարված անկանխիկ վճարումների 1%-ի, առավելագույնը` 5000 ՀՀ դրամի չափով, որը հնարավոր կլինի ստանալ արշավի ամբողջ գործողության ընթացքում` 2024թ. սեպտեմբերի 2-ից մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
- Արշավի շրջանակներում տրամադրված Visa Classic Student տեսակի դրամային քարտերի նկատմամբ կիրառվում են Բանկում գործող համապատասխան սակագները և պայմանները(կտեղադրվի հղում):
- Արշավը չի տարածվում մինչև վերջինիս մեկնարկը բացված Visa Classic Student քարտերի վրա:
Արշավի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ(կտեղադրվի հղում):
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37410/012 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ:
Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Մասնաճյուղեր և բանկոմատներ» բաժնում:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։