Պայմանավորված տեխնիկական աշխատանքներով` «Մաշտոց» մասնաճյուղը ժամանակավորապես չի գործելու - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
31Օգս

Պայմանավորված տեխնիկական աշխատանքներով` «Մաշտոց» մասնաճյուղը ժամանակավորապես չի գործելու

Հարգելի´ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ պայմանավորված տեխնիկական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ, սկսած ս.թ. օգոստոսի 31-ից, Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղը (Մաշտոցի 20/4, Անցում N1) ժամանակավորապես սպասարկում չի իրականացնելու:

Բանկի մասնաճյուղերում գործարքներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել ոչ աշխատանքային օրերին և երկարացված աշխատանքային գրաֆիկով գործող մեր այլ մասնաճյուղեր:

Ստորև այդ մասնաճյուղերի ցանկը.

  • «Դալմա» մ/ճ - «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն, երկ.-կիր.` 10:30-21:15
  • «Երիտասարդական» մ/ճ - Իսահակյան 22/8, երկ.-կիր.` 10:30-21:15
  • «Արշակունյաց» մ/ճ – Արշակունյաց 34/3, «Երևան մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ, երկ.-կիր.` 10:30-21:15
  • «Քոչար» մ/ճ – Վահրամ Փափազյան 8, «Ռիո Մոլ» առևտրի կենտրոն, երկ.-կիր.` 10:30-21:15
  • «Նոր Նորք» մ/ճ – Գայի պողոտա 16, «Մեգամոլ» առևտրի կենտրոն, երկ.-կիր.` 10:30-21:15
  • «Էրեբունի» մ/ճ - Էրեբունի փ. 17/1, երկ.-կիր.` 10:30-21:15

Ամերիաբանկի սպասարկման ցանցին, բոլոր մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ ameriabank.am պաշտոնական կայքի «Մասնաճյուղեր» բաժնում:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: