Ծանուցում MyAmeria հավելվածում հաճախորդի իրավասությունների վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
19Հլս

Ծանուցում MyAmeria հավելվածում հաճախորդի իրավասությունների վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Բանկում նույնականացման կարգավիճակով պայմանավորված՝ ս/թ հուլիսի 29-ից հետո որոշ հաճախորդների համար MyAmeria հավելվածում հասանելի են լինելու միայն ներքոնշյալ սահմանափակ իրավասությունները, որոնց շրջանակում նրանք կարող են․

•    Ծանոթանալ հավելվածի հնարավորություններին
•    Ստուգել, թե որքան է կոմունալ վճարումների կամ այլ պարտավորությունների չափը
•    Տեսնել բանկային հաշիվների մնացորդը

Իսկ ինչպե՞ս կարող են հաճախորդներն օգտվել MyAmeria-ի բոլոր հնարավորություններից և կատարել բանկային բոլոր գործարքներն օնլայն։ Պարզապես անհրաժեշտ է անցնել ամբողջական նույնականացում․

•    Մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ 
•    Կապ հաստատել Բանկի հետ 011 56 11 11 հեռախոսահամարով
•    Գրել info@ameriabank.am էլ. հասցեին
Նույնականացում անցնելուց հետո հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու MyAmeria-ի բոլոր հնարավորություններից։