19Հլս
Ծանուցում MyAmeria հավելվածում հաճախորդի իրավասությունների վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ Բանկում նույնականացման կարգավիճակով պայմանավորված՝ ս/թ հուլիսի 29-ից հետո որոշ հաճախորդների համար MyAmeria հավելվածում հասանելի են լինելու միայն ներքոնշյալ սահմանափակ իրավասությունները, որոնց շրջանակում նրանք կարող են․
• Ծանոթանալ հավելվածի հնարավորություններին
• Ստուգել, թե որքան է կոմունալ վճարումների կամ այլ պարտավորությունների չափը
• Տեսնել բանկային հաշիվների մնացորդը
Իսկ ինչպե՞ս կարող են հաճախորդներն օգտվել MyAmeria-ի բոլոր հնարավորություններից և կատարել բանկային բոլոր գործարքներն օնլայն։ Պարզապես անհրաժեշտ է անցնել ամբողջական նույնականացում․
• Մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ
• Կապ հաստատել Բանկի հետ 011 56 11 11 հեռախոսահամարով
• Գրել info@ameriabank.am էլ. հասցեին
Նույնականացում անցնելուց հետո հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու MyAmeria-ի բոլոր հնարավորություններից։