Հայտարարություն «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ դոլարային կանաչ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
10Հլս

Հայտարարություն «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ դոլարային կանաչ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

2024 թվականի հուլիսի 15-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 13-ը ներառյալ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով  տեղաբաշխել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության անվանական ոչ փաստաթղթային պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.

 ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

30,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

300,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

48 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

7.25 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

«ՀԷՑ» ՓԲԸ կանաչ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. հուլիսի 03-ի թիվ N 1/253Ա որոշմամբ:

Ներդրողները ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակները` ստորև ներկայացված հղումներով:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.

Օնլայն՝

·         Բանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով

 

Առձեռն՝

այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ* և հաճախորդի մենեջերների միջոցով լրացնելով համապատասխան հայտ-հանձնարարականը

Էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով՝ CapitalMarkets@ameriabank.am

CBAnet հասցեին ուղարկելու միջոցով՝ CapitalMarkets Ameriabank/AMERIA/CBANet@CBANet

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին ներկայացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցները ներդրողների կողմից պետք է մուտքագրվեն թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043102136401 հաշվեհամարին՝ մինչև հայտ-հանձնարարականի ներկայացման օրվա ավարտը: MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով  ձեռքբերում իրականացնող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն նույն հարթակի միջոցով իրականացնել պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցների մուտքագրումը, ինչպես նաև արժեթղթերի հաշվի բացումն ավտոմատ կերպով:

Ներդրողները տեղեկացվում են իրենց հայտ-հանձնարարակաների բավարարման մասին հայտի ներկայացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:

 

*Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են հետևյալ հղմամբ` https://ameriabank.am/service-network: