Գործարկվել է նոր՝ MyAmeriaPay ծառայությունը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Հնս

Գործարկվել է նոր՝ MyAmeriaPay ծառայությունը

Ամերիաբանկը թողարկել է վճարումների ընդունման նոր ծառայություն՝ MyAmeriaPay-ը, որի շնորհիվ մեր հաճախորդները կարող են վճարումներ կատարել անմիջապես MyAmeria հավելվածից։

Ֆիզիկական վաճառակետերում ծառայությունը կգործի POS տերմինալի վրա գեներացվող QR կոդի միջոցով, իսկ էլ․ առևտրի հարթակներում՝ հատուկ կոճակի միջոցով։

MyAmeriaPay ծառայությունը MyAmeria հավելվածի օգտատերերին թույլ կտա վճարում կատարել Ամերիաբանկի իրենց բոլոր հաշիվներից, ինչպես նաև MyPay սահմամաչափից (եթե այն հասանելի է)՝ առանց լրացուցիչ տվյալներ լրացնելու։

MyAmeriaPay-ն այժմ փուլային սկզբունքով ներդրվում է այն բոլոր վաճառակետերում, որտեղ տեխնիկապես հնարավոր է գործարկել ծառայությունը։

Բանկի գործընկերները ծառայության մեկնարկի մասին կծանուցվեն ծառայության ակտիվացումից առաջ՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Ծառայության պայմանների կարող եք ծանոթանալ այստեղ։