26Նյմ
Ամերիա Սերունդ. փոփոխությունը դառնալու քո հնարավորությունը
Եթե դեռ չես հասցրել դառնալ Ամերիա Սերունդ ծրագրի մասնակիցը, ապա ծրագրի այս մեկնարկը բացառիկ հնարավորություն է հենց քեզ համար:
Միացիˊր Ամերիա Սերունդ 14-ին և փոփոխությոˊւն բեր բիզնեսի և սպասարկման ոլորտում: Ամբողջական դրույքով դասընթացներ, ստեղծարար քննարկումներ և մարդակենտրոն լուծումներ, մասնագիտական հմտություններ և նորարար մոտեցումներ, արհեստավարժ թիմակիցների կողմից ուղղորդում. ահա այն ստեղծարար ու գիտելիքներով հարուստ միջավայրը, որն օգնելու է քեզ իմանալ ամեն ինչ գերազանց սպասարկման մշակույթի մասին և դառնալ այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել քո շուրջ:
Եթե դու`
• 21-27 տարեկան ես
• Սովորում ես բուհում կամ արդեն ունես բարձրագույն կրթություն
• Գերազանց գիտես անգլերեն, ռուսերեն և հայերեն
• Ունես տրամաբանական մտածողություն
• Սիրում ես լսել և ազատ հաղորդակցվել բոլորի հետ
• Ճկուն ես ու մտածում ես առանց սահմանների
• Մարդկանց հետ շփումը քեզ ոգեշնչում է
• Զարգացման ճանապարհին երբեք կանգ չես առնում
• Հոգատար ես և մարդակենտրոն
• Ուզում ես միանալ մեր թիմին և դառնալ Ամերիացի
Հնարավորություն կունենաս`
• Անցնելու ամբողջական դրույքով` 09:00-18:00 տեսական և գործնական եռամսյա ուսուցում Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` ամբողջական դրույքով
• Ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո աշխատանքի անցնելու
Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցում և կոնտակտային կենտրոնում
• Ստանալու վարձատրություն ուսուցման ընթացքում
Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է: