«Մալաթիա» մասնաճյուղը բացում է իր դռները - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Դկտ

«Մալաթիա» մասնաճյուղը բացում է իր դռները

Ամերիաբանկի նոր` «Մալաթիա» մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է իր բոլոր հաճախորդներին երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-17:00:

Բացման առիթով նոր հաճախորդները կարող են օգտվել հատուկ առաջարկից:

Ֆիզիկական անձանց համար
•    Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ*` առանց մեկ տարվա սպասարկման վճարի**
•    Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
•    Հաշվի բացում ծառայությունների փաթեթով***` անվճար
•    Visa PaySticker` տարեկան 1500 դրամ սպասարկման վճարով (3000 դրամի փոխարեն)

Իրավաբանական անձանց համար
•    Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
•    Ընկերության 2 (երկու) ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի (Visa Classic, Visa Gold, Mastercard standart, Mastercard Gold) տրամադրում*` առանց մեկ տարվա սպասարկման վճարի**
•    Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի**

*բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի
** քարտի ժամկետը լրանալուց հետո այն վերաթողարկվում է Բանկում գործող սակագներով
*** փաթեթը ներառում է ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ), մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի

Հատուկ առաջարկը գործում է դեկտեմբերի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ: