Հայտարարություն հետևյալ ծառայությունների դադարեցման վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
21Մրտ

Հայտարարություն հետևյալ ծառայությունների դադարեցման վերաբերյալ

Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ սկսած 30/03/2024թ.-ից՝ դադարեցվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ –ի (այսուհետ` Բանկ) ստորև նշված ծառայությունները․

- Բանկի Arca Classic քարտերով գործարքների իրականացում ՀՀ տարածքից դուրս (այդ թվում` կանխիկացում, վճարումներ POS տերմինալներով և ինտերնետ միջավայրում, փոխանցումների ստացում)։ ՀՀ տարածքում քարտերը շարունակելու են լիարժեք սպասարկվել,

- Բանկի մասնաճյուղերում հաճախորդների քարտից/քարտային հաշիվներից դեպի ՌԴ վճարային համակարգերի քարտերին իրականացվող փոխանցումներ,

- Բանկի բանկոմատներում և սպասարկման կետերում ՌԴ վճարային համակարգերի քարտերով գործարքների իրականացում։


Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում


Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Հարգանքով՝ Ամերիաբանկ