Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
16Փտվ

Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է

Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 21,3% մասնաբաժնով (31.12.2023 թ․):

2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով`   31.12.2023-ի դրությամբ կազմելով ավելի քան 233 մլրդ դրամ: 
Նշենք, որ նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից  գնված բնակարանների հիփոթեքային վարկերի ավելի քան 45%-ը տրամադրվել է օնլայն: Հատկանշական է, որ նույն ցուցանիշը դեկտեմբեր ամսին կազմել է արդեն 51%։ 

Հիշեցնենք, որ Ամերիաբանկի estate.ameriabank.am հարթակը հնարավորություն է տալիս առաջնային շուկայից բնակարան գնելու ամբողջ ուղին անցնել օնլայն՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության: Ներկայումս հարթակում ներկայացված է 90-ից ավելի շենք՝ ավելի քան 1650 բնակարանով ու առանձնատնով։ 
Մանրամասները`   հոլովակում

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով`   Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք`   ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար`   ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով`   Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am: 
Լինելով հաճախորդամետ`   Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ`   վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: