14Փտվ
Գործարկվել է «Կանխիկացում MyAmeria-ով» ծառայությունը
Տեղեկացնում ենք, որ այսուհետ MyAmeria-ի օգտատերերը հնարավորություն ունեն իրենց կանխիկացումներն իրականացնելու նոր՝ «կանխիկացում MyAmeria-ով» ծառայության միջոցով։
Կանխիկացում հնարավոր է իրականացնել ինչպես քարտային, այնպես էլ ընթացիկ, խնայողական հաշիվներից։
MyAmeria-ի միջոցով կանխիկացում կատարելու համար անհրաժեշտ է՝
- MyAmeria համակարգում ընտրել «Կանխիկացում առանց քարտի» գործարքը
- Գործարքի էջում ընտրել ելքագրվող դրամային հաշիվը և ելքագրվող գումարի չափն ու հաստատել
- Կանխիկացման կոդի ստեղծումից հետո` 15 րոպեի ընթացքում, մոտենալ Ամերիաբանկի բանկոմատին
- Առանց քարտի գործարքներից ընտրել «Կանխիկացում MyAmeria»-ով հրահանգը և մուտքագրել կանխիկացման կոդը
«Ամերիաբանկի բանկոմատներից MyAmeria համակարգով ձևավորված կոդի միջոցով կանխիկացման» ծառայության ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բանկի բանկոմատների ցանցին և բանկոմատների հասցեներին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի Բանկոմատներ և վճարային տերմինալներ էջում։
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար: