Գործարկվել է «Կանխիկացում MyAmeria-ով» ծառայությունը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
14Փտվ

Գործարկվել է «Կանխիկացում MyAmeria-ով» ծառայությունը

Տեղեկացնում ենք, որ այսուհետ MyAmeria-ի օգտատերերը հնարավորություն ունեն իրենց կանխիկացումներն իրականացնելու նոր՝ «կանխիկացում MyAmeria-ով» ծառայության միջոցով։

Կանխիկացում հնարավոր է իրականացնել ինչպես քարտային, այնպես էլ ընթացիկ, խնայողական հաշիվներից։

MyAmeria-ի միջոցով կանխիկացում կատարելու համար անհրաժեշտ է՝

  • MyAmeria համակարգում ընտրել «Կանխիկացում առանց քարտի» գործարքը
  • Գործարքի էջում ընտրել ելքագրվող դրամային հաշիվը և ելքագրվող գումարի չափն ու հաստատել
  • Կանխիկացման կոդի ստեղծումից հետո` 15 րոպեի ընթացքում, մոտենալ Ամերիաբանկի բանկոմատին
  • Առանց քարտի գործարքներից ընտրել «Կանխիկացում MyAmeria»-ով հրահանգը և մուտքագրել կանխիկացման կոդը

«Ամերիաբանկի բանկոմատներից MyAmeria համակարգով ձևավորված կոդի միջոցով կանխիկացման» ծառայության ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկի բանկոմատների ցանցին և բանկոմատների հասցեներին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի Բանկոմատներ և վճարային տերմինալներ էջում։
 

Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար: