Փոփոխության են ենթարկվել «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմանները։ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
31Հնվ

Փոփոխության են ենթարկվել «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմանները։

Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից  (այսուհետ` Բանկ) ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններում /այսուհետ` Պայմաններ/ կատարվել են փոփոխություններ:

QR կոդով վճարման ծառայության մոտակա ներդրմամբ պայմանավորված` պայմաններում ավելացվել են QR կոդով վճարումներ կատարելու վերաբերյալ դրույթներ, և հստակեցվել են MyAmeria համակարգի և ԻԲ ծառայության գծով որոշ դրույթներ։ 

Կատարված  հիմնական փոփոխությունները, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք տեսնել ստորև հղմամբ տեղադրված փաստաթղթում.

•    «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ

Փաստաթղթում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 15/02/2024թ.-ից։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Մասնաճյուղեր» բաժնում: 

Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Հարգանքով՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ