31Հնվ
Փոփոխության են ենթարկվել «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմանները։
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից (այսուհետ` Բանկ) ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններում /այսուհետ` Պայմաններ/ կատարվել են փոփոխություններ:
QR կոդով վճարման ծառայության մոտակա ներդրմամբ պայմանավորված` պայմաններում ավելացվել են QR կոդով վճարումներ կատարելու վերաբերյալ դրույթներ, և հստակեցվել են MyAmeria համակարգի և ԻԲ ծառայության գծով որոշ դրույթներ։
Կատարված հիմնական փոփոխությունները, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք տեսնել ստորև հղմամբ տեղադրված փաստաթղթում.
• «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ
Փաստաթղթում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 15/02/2024թ.-ից։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Մասնաճյուղեր» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարգանքով՝
«Ամերիաբանկ» ՓԲԸ