Մասնաճյուղերի ու օնլայն ծառայությունների ամանորյա ժամանակացույց - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
27Դկտ

Մասնաճյուղերի ու օնլայն ծառայությունների ամանորյա ժամանակացույց

Սիրելիˊ հաճախորդներ, Ամանորյա տոներին մեր մասնաճյուղերը կգործեն հետևյալ ժամանակացույցով.

 

  • 30.12-ին բոլոր մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ժամանակացույցով:
  • 31.12-ին կարող եք օգտվել երկարացված գրաֆիկով գործող բոլոր մասնաճյուղերից` բացառությամբ Արշակունյաց պլյուս մասնաճյուղի: «Նոր Նորք»,  «Քոչար», «Երիտասարդական», «Արշակունյաց», «Դալմա», «Մաշտոց» մասնաճյուղերը սպասարկում կիրականացնեն ժամը 10:30-15:00-ն:
  • 01.01.2022թ.-ին և 02.01.2022թ.-ին բոլոր մասնաճյուղերը փակ կլինեն:
  • 06.01.2022թ.-ին երկարացված ժամանակացույց ունեցող «Նոր Նորք»,  «Քոչար», «Երիտասարդական», «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Դալմա», «Մաշտոց», մասնաճյուղերը բաց կլինեն ժամը 10:30-21:15-ը:

 

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգեր

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2021-02.01.2022թթ. ընկած ժամանակահատվածում ավտոմատ հաշվառման ենթակա կլինեն միայն հետևյալ գործարքները.

  • ֆիզիկական անձ հաճախորդի՝ Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և՛ դրամով, և՛ արտարժույթով,
  • ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ՀՀ դրամով փոխանցումներ Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին՝ առավելագույնը 5 մլն ՀՀ դրամ գումարով,
  • ֆիզիկական անձ հաճախորդի կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի գումարով,
  • կոմունալ վճարումներ:

 

Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոնշյալ ժամանակահատվածում ստացված այլ գործարքները կկատարվեն հաջորդ աշխատանքային օրը՝ 03.01.2022թ.-ին` ձևակերպումը նույնպես կատարելով 03.01.2022թ: 
Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե պատշաճ կերպով լրացված լինեն բոլոր անհրաժեշտ վավերապայմանները, այդ թվում` շահառուի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:
Իրավաբանական անձանց համար Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կիրականացվեն սեփական հաշիվների միջև փոխանցումները:
Հաշվի, քարտային հաշվի համալրումը, ինչպես նաև ապառիկ և օնլայն տրամադրված վարկի մարումը վճարային տերմինալների միջոցով կարող եք իրականացնել 24/7 ռեժիմով նաև տոնական, ոչ աշխատանքային օրերին:
Բանկոմատների միջոցով իրականացված մուտքերը կակտիվանան քարտին անմիջապես, 31.12.2021-ից հետո քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 03.01.2022թ.-ին:
 

Կոնտակտային կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: Մաղթում ենք ձեզ հաճելի հանգստյան օրեր:

Հարգանքով՝
Ձեր Ամերիաբանկ