Մենք սպասում ենք ձեզ ավելի ընդարձակ և հարմար «Դալմա» մասնաճյուղում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
14Դկտ

Մենք սպասում ենք ձեզ ավելի ընդարձակ և հարմար «Դալմա» մասնաճյուղում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վերանորոգումից հետո «Դալմա» մասնաճյուղը դիմավորում է հաճախորդներին ավելի ընդարձակ և  հարմարավետ միջավայրում: Երկարացված գրաֆիկով գործող մեր «Դալմա»-ն սպասում է ձեզ շաբաթվա բոլոր օրերին`  ժամը 10:30-ից մինչև 21:15-ը ներառյալ:
Վերաբացման առիթով մասնաճյուղի բոլոր նոր հաճախորդները կարող են օգտվել հատուկ առաջարկից:

Ֆիզիկական անձ նոր հաճախորդների համար

  • Հաշվի բացում՝  ծառայությունների փաթեթով (փաթեթը ներառում է ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, MyAmeria բջջային հավելված, մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ`  4 տարի անվճար ժամկետով: Քարտի գործողության ժամկետը լրանալուց հետո վերաթողարկման դեպքում  գանձվելու է միջնորդավճար`  համաձայն բանկում այդ պահին գործող քարտերի սպասարկման սակագների և պայմանների)`  անվճար: 
  • Visa Platinum կամ MasterCard Platinum քարտի տրամադրում`  50% զեղչված տարեկան սպասարկման վճարով։ Քարտի գործողության  ժամկետը լրանալուց հետո քարտը վերաթողարկվելու է  համաձայն Բանկում այդ պահին գործող քարտերի սպասարկման սակագների և պայմանների։

*Սույն արշավի պայմաններով չնախատեսված բանկային ծառայությունները մատուցվում են Բանկում գործող հրապարակային  պայմաններին համապատասխան: 

Ֆիզիկական անձ գործող հաճախորդների համար

Visa Platinum կամ MasterCard Platinum քարտի տրամադրում`  50% զեղչված տարեկան սպասարկման վճարով։ Քարտի գործողության  ժամկետը լրանալուց հետո քարտը վերաթողարկվելու է  համաձայն Բանկում այդ պահին գործող քարտերի սպասարկման սակագների և պայմանների։ 

Իրավաբանական անձ նոր հաճախորդների համար 

  • Ինտերնետ Բանկինգ/Մոբայլ Բանկինգ ծառայությունների տրամադրում`  մեկ տարի անվճար սպասարկմամբ: 
  • Visa Business կամ MasterCard Business քարտի տրամադրում`  4 տարի անվճար ժամկետով: Քարտի գործողության ժամկետը լրանալուց հետո վերաթողարկման դեպքում  գանձվելու է միջնորդավճար`  համաձայն Բանկում այդ պահին գործող քարտերի սպասարկման սակագների և պայմանների): 
  • Visa Business Platinum քարտի տրամադրում`  50% զեղչված տարեկան սպասարկման վճարով։ Քարտի գործողության ժամկետը լրանալուց հետո քարտը վերաթողարկվելու է  համաձայն Բանկում այդ պահին գործող քարտերի սպասարկման սակագների և պայմանների
  • Սույն արշավի պայմաններով չնախատեսված բանկային ծառայությունները մատուցվում են Բանկում գործող հրապարակային  պայմաններին համապատասխան: 

Իրավաբանական անձ գործող հաճախորդների համար

  • Visa Business Platinum քարտի տրամադրում`  50% զեղչված տարեկան սպասարկման վճարով։ Քարտի գործողության ժամկետը լրանալուց հետո քարտը վերաթողարկվելու է  համաձայն Բանկում այդ պահին գործող քարտերի սպասարկման սակագների և պայմանների


Հատուկ առաջարկը գործում է մինչև մարտի 31-ը ներառյալ: