Հայտարարություն «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
07Դկտ

Հայտարարություն «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

2023 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2024 թվականի փետրվարի 09-ը ներառյալ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով  տեղաբաշխել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության անվանական ոչ փաստաթղթային պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.

 ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100,000 ՀՀ դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

32,000,000,000 ՀՀ դրամ

ՔԱՆԱԿԸ

320,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

36 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

11.40 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

«ՀԷՑ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2023թ. նոյեմբերի 14-ի թիվ N 1/574Ա որոշմամբ:

Ներդրողները ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակները` ստորև ներկայացված հղումներով:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.

Օնլայն՝

·         Բանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով

·         Բանկի ինտերնետ բանկինգ համակարգով հայտ-հանձնարարականը ներկայացնելու միջոցով

Առձեռն՝

·         այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ 1 և հաճախորդի մենեջերների միջոցով լրացնելով համապատասխան հայտ-հանձնարարականը

Էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով՝ CapitalMarkets@ameriabank.am

CBAnet հասցեին ուղարկելու միջոցով՝ CaptialMarkets Ameriabank/AMERIA/CBANet@CBANet

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին ներկայացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցները ներդրողների կողմից պետք է մուտքագրվեն թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043105772500 հաշվեհամարին՝ մինչև հայտ-հանձնարարականի ներկայացման օրվա ավարտը: MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով  ձեռքբերում իրականացնող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն նույն հարթակի միջոցով իրականացնել պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցների մուտքագրումը, ինչպես նաև արժեթղթերի հաշվի բացումն ավտոմատ կերպով:

Ներդրողները տեղեկացվում են իրենց հայտ-հանձնարարակաների բավարարման մասին հայտի ներկայացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Ծրագրային ազդագիր

Թողարկման վերջնական պայմաններ

Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար

 

1 Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են հետևյալ հղմամբ` https://ameriabank.am/service-network: