Աշխատավարձային անհատական փաթեթ բանկով եկամուտ ստացող ՀՀ քաղաքացի և ոչ ՀՀ քաղաքացի հաճախորդների համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Դկտ

Աշխատավարձային անհատական փաթեթ բանկով եկամուտ ստացող ՀՀ քաղաքացի և ոչ ՀՀ քաղաքացի հաճախորդների համար

Փաթեթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացի և ոչ ՀՀ քաղաքացի բոլոր հաճախորդները, որոնք աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարումները ցանկանում են ստանալ Ամերիաբանկի կողմից առաջարկվող  փաթեթի ներքո բացված քարտի միջոցով:

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՓԱԹԵԹ

Միանվագ 3,000 ՀՀ դրամ

ՀՀ դրամով բանկային հաշիվ

Մեկ արտարժույթով  բանկային հաշիվ

Մեկ վճարային քարտ (Visa Classic / MasterCard Standard)1

ՀՀ դրամով քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տոկոսադրույք 3% չափով

MyAmeria օնլայն/մոբայլ բանկինգ

ՈՉ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՓԱԹԵԹ

Միանվագ 15,000 ՀՀ դրամ

ՀՀ դրամով բանկային հաշիվ

Մեկ արտարժույթով բանկային հաշիվ

Մեկ վճարային քարտ (ArCa classic, Visa Classic / MasterCard Standard)2:

Հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելու նպատակով իրականացվող ուսումնասիրություն

MyAmeria օնլայն/մոբայլ բանկինգ

 

ՀՀ քաղաքացի հաճախորդների գծով առաջարկը կգործի մինչև 2024թ. հունվարի 31-ը:

Արշավի պայմաններն են.

ՀՀ քաղաքացի հաճախորդների համար

Ծառայություն

Գործող պայման

Արշավի պայման

Փաթեթի վճար

Միանվագ` 3,000 ՀՀ դրամ

0 ՀՀ դրամ3

Visa Classic / MasterCard Standard

Անվճար

Անվճար

ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ

Անվճար

Անվճար

Անգրավ սպառողական վարկերի, օվերդրաֆտ / վարկային գծերի տարեկան անվանական տոկոսադրույք

17%

17%

Անգրավ սպառողական վարկերի, օվերդրաֆտ/ վարկային գծերի տարեկան փաստացի տոկոսադրույք

18,4-18.9%

18,4-18.9%

ՀՀ դրամով քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տոկոսադրույք

3%

3%

MyAmeria համակարգի տրամադրում

Անվճար

Անվճար

Բանկի քարտապաններն օգտվում են մի շարք այլ արտոնություններից.

  • օնլայն վարկ հաշված րոպեների ընթացքում /Բանկի վարկավորման պայմաններին համապատասխանելու և Բանկի կողմից հայտը հաստատվելու դեպքում/,
  • 24/7 տեղեկատվության տրամադրում հաշիվների, քարտերի, գործարքների  և այլ ծառայությունների վերաբերյալ, 
  • անվճար sms հաղորդագրություն վճարային քարտով կատարված գործարքների վերաբերյալ,
  • վճարային քարտի անվճար բլոկավորման և ապաբլոկավորման հնարավորություն:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով, այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ, ինչպես նաև Բանկի պաշտոնական կայք` www.ameriabank.am կամ VISA ընկերության պաշտոնական կայք` cis.visa.com:

Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Մասնաճյուղեր» բաժնում: 

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

* Եթե քարտապանն իր աշխատավարձն այլևս չի ստանում Բանկի միջոցով, կամ վերջինս որևէ հիմքով ազատվել է աշխատանքից, ապա Բանկն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնել աշխատավարձային նախագծերի ներքո տրամադրված վճարային քարտի և մյուս բանկային ծառայությունների հատուկ սակագները և պայմանները և այդ պահից սկսած` կիրառել Բանկում գործող քարտի և մյուս ծառայությունների սակագները և պայմանները կամ տվյալ քարտի, ծառայության կամ քարտապանի համար Բանկի հայեցողությամբ կիրառելի այլ հատուկ սակագներ: Աշխատանքից ազատված և/կամ այլևս  Բանկում սպասարկվող հաշվի միջոցով աշխատավարձ չստացող աշխատակիցների ցանկը տրամադրվում է գործընկեր կազմակերպության կողմից:

 

14 տարի` առանց տարեկան սպասարկման վճարի, այնուհետև` տարեկան 3,000 ՀՀ դրամ

24 տարի` առանց տարեկան սպասարկման վճարի, այնուհետև` Բանկի ստանդարտ սակագներով

34 տարի` առանց տարեկան սպասարկման վճարի, այնուհետև` տարեկան 3,000 ՀՀ դրամ