Փոփոխության են ենթարկվել «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագները ֆիզիկական անձ հաճախորդների համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
07Նյմ

Փոփոխության են ենթարկվել «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագները ֆիզիկական անձ հաճախորդների համար

Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ.

•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ դեբետային քարտերի սակագներ 
•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կրեդիտային քարտերի սակագներ 
•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ստանդարտ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար 

Կատարված  բոլոր փոփոխությունները, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք տեսնել վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում:
Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 21/11/2023թ.-ից։

 Քարտից/քարտային հաշվից քարտի համարով արտերկիր կատարվող փոխանցումների և ««ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ դեբետային քարտերի սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար» փաստաթղթում ներկայացված՝ Բանկի բանկոմատներից քարտով կանխիկի տրամադրման սակագներն ուժի մեջ են մտնելու 01.01.2024թ.-ից և տարածվելու են գործող իրավահարաբերությունների վրա: 

Բանկի բանկոմատներից՝  MyAmeria համակարգով ձևավորված կոդի միջոցով կանխիկացման սակագինը կիրառելի կլինի ծառայությունը հասանելի լինելուն պես, ինչի վերաբերյալ կտեղադրվի  հայտարարություն Բանկի պաշտոնական կայքում։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի  «Մասնաճյուղեր» բաժնում: 

Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հարգանքով՝

Ամերիաբանկ