Ամերիաբանկը 100 միլիոն դրամի աջակցություն կտրամադրի Շիրակի մարզում ապաստանած արցախցիներին - Նորություններ | Ամերիաբանկ
18Հկտ

Ամերիաբանկը 100 միլիոն դրամի աջակցություն կտրամադրի Շիրակի մարզում ապաստանած արցախցիներին

Ամերիաբանկը 100 մլն դրամի աջակցություն կտրամադրի Շիրակի մարզում ապաստանած արցախցի մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման նպատակով:

Ամերիաբանկի աշխատանքային խումբը հոկտեմբերի 18-ին ուղևորվել է Շիրակի մարզ` ծանոթանալու և տեղում գնահատելու մարզի 6 համայնքներում` Անիում, Ախուրյանում, Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում և Արթիկում ապաստանած արցախցի մեր հայրենակիցների կարիքները: 

«Հոգատարությունը ջերմացնում է» խորագրով ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվելու միակողմանի/երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող և 3 ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին` որպես առավել խոցելի խմբեր: