Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Ամերիաբանկը 100 մլն դրամի աջակցություն կտրամադրի Շիրակի մարզում ապաստանած արցախցի մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման նպատակով: Ամերիաբանկի աշխատանքային խումբը հոկտեմբերի 18-ին ուղևորվել է Շիրակի մարզ` ծանոթանալու և տեղում գնահատելու մարզի 6 համայնքներում` Անիում, Ախուրյանում, Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում և Արթիկում ապաստանած արցախցի մեր հայրենակիցների կարիքները: «Հոգատարությունը ջերմացնում է» խորագրով ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվելու միակողմանի/երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող և 3 ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին` որպես առավել խոցելի խմբեր: