Հայտարարություն դոլարային պարտատոմսերի 34-րդ սերիայի հրապարակային առաջարկի վերաբացման վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
22Սպտ

Հայտարարություն դոլարային պարտատոմսերի 34-րդ սերիայի հրապարակային առաջարկի վերաբացման վերաբերյալ

2023 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր`   հետևյալ պայմաններով.

ԱՄՏԾ

AMAMRBBMMER5

 ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

20,000,000 ԱՄՆ դոլար

ՎԵՐԱԲԱՑՎՈՂ ԾԱՎԱԼԸ

15,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

150,000 հատ

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

4.5 %

ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

2026թ. հունիսի 26

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ


«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2023թ. փետրվարի 3-ի Թիվ N 1/43Ա որոշմամբ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2023թ. հունիսի 9-ի N 1/295Ա որոշմամբ գրանցվել է ծրագրային ազդագրի առաջին լրացումը, իսկ 2023թ. սեպտեմբերի 12-ի N 1/459Ա որոշմամբ`  երկրորդ լրացումը:

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացումների տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե`  ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ`  ինտերնետային կայքում`  հետևյալ հղմամբ:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո մինչև պարտատոմսերի ձեռքբերման օրվա ավարտը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:  Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ:

ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 2
Հեռ.`  (374 10) 56 11 11
Ֆաքս`   (374 10) 51 31 33
Էլ. փոստ`  CapitalMarkets@ameriabank.am 
Կայք-էջ`  www.ameriabank.am