«Անկանխիկը թույն ա» արշավի վիճակահանության և հաղթող կոդերի հրապարակման ժամկետը հետաձգվում է - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
22Սպտ

«Անկանխիկը թույն ա» արշավի վիճակահանության և հաղթող կոդերի հրապարակման ժամկետը հետաձգվում է

Սիրելի´   հաճախորդներ,

Պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով`  «Անկանխիկը թույն ա» արշավի վիճակահանության և հաղթող մասնակիցների անունների հրապարակման ժամկետը ս․թ սեպտեմբերի 30-ից անժամկետ հետաձգվում է:

Տեղեկացնենք, որ արշավի մասնակիցները, որոնք 05.06.2023-ից մինչև 31.08.2023-ը ներառյալ կատարել են արշավի պայմաններին բավարարող 3000 ՀՀ դրամ և ավելի գումարի 10 անկանխիկ գործարք, իրենց էլ.հասցեին ստացել են վիճակահանության մասնակցության իրենց կոդը պարունակող նամակ:

Վիճակահանության ամփոփման օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: Տեղեկատվության համար խնդրում ենք հետևել Ամերիաբանկի կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի թարմացումներին: