Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Հնս

Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը

Հունիսի 7-ին Երևանում ավարտվեց Միլանի ակադեմիայի մանկապատանեկան 10-օրյա ճամբարը, որի շրջանակում Հայաստանի մարզերի 160 պատանի հնարավորություն ունեցավ մարզվելու Միլանի ակադեմիայի ֆուտբոլային հայտնի մարզիչների մոտ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ:

Ամերիաբանկի կողմից իրականացված բարեգործական այս նախաձեռնության շուրջ համախմբվել էին Հայաստանի առաջատար բրենդները` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Տաշիր» ընկերությունների խումբը և Team Telecom Armenia-ն: 

Մասնակից պատանիների խոսքով` միջազգային այս ճամբարը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ Միլանի ակադեմիայի դասավանդման ոճին, մարզիչների տեխնիկային ու փորձին, տվեց սպորտային կարևոր հմտություններ, և, իհարկե, ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից: 

Երևանաբնակ ֆուտբոլասեր պատանիները ևս հնարավորություն ունեցան մասնակցելու Իտալիայից ժամանած մարզիչների վարպետության դասերին ու զարգացնելու իրենց ֆուտբոլային կարողությունները: 

Մանրամասները` տեսանյութում: