08Հնս
Հայտարարություն վարկային արձակուրդի դադարեցման վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը 01.06.23թ.-ից դադարեցնում է ֆիզիկական անձանց` Բանկի նկատմամբ ստանձնած ստորև նկարագրության ներքո դիտարկելի վարկային պարտավորությունների վճարման գծով մինչև 31.05.23թ. ներառյալ տրամադրված արտոնյալ ժամանակահատվածը,
եթե հանդիսանում եք ստորև ներկայացված խմբերից մեկում ներառված ֆիզիկական անձ.
• Արցախում փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձ,
• Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող ֆիզիկական անձ:
Տեղեկացնենք, որ արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո.
• ըստ ժամանակացույցի մարման ենթակա պարտավորությունների դեպքում Պայմանագրի ներքո չվճարված տոկոսագումարը, մայր գումարը, սպասարկման վճարը կվերաբաշխվեն մարման մնացորդային ժամանակահատվածի վրա,
• ոչ արտոնյալ ժամկետով օվերդրաֆտների և վարկային գծերի դեպքում հաշվարկված տոկոսագումարը կվերաբաշխվի վարկային արձակուրդից հետո մարման մնացորդային ժամանակահատվածի վրա: Չվճարված մայր գումարի վերաբաշխում չի կիրառվում:
Մանրամասների, հավելյալ տեղեկությունների և վարկային պարտավորության մարման նոր ժամանակացույցին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 10/12 561111:
Սույն առաջարկի իմաստով` Արցախում կենսական շահերի կենտրոն ունենալու հանգամանքը որոշվում է Բանկի կողմից: Եթե ցանկանում եք տեղեկանալ, թե արդյոք դիտարկվում եք որպես այս չափանիշին համապատասխանող հաճախորդ, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ: