Հայտարարություն վարկային արձակուրդի դադարեցման վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
08Հնս

Հայտարարություն վարկային արձակուրդի դադարեցման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը 01.06.23թ.-ից դադարեցնում է ֆիզիկական անձանց` Բանկի նկատմամբ ստանձնած ստորև նկարագրության ներքո դիտարկելի վարկային պարտավորությունների վճարման գծով մինչև 31.05.23թ. ներառյալ տրամադրված արտոնյալ ժամանակահատվածը,
եթե հանդիսանում եք ստորև ներկայացված խմբերից մեկում ներառված  ֆիզիկական անձ.

• Արցախում փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձ, 
• Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող ֆիզիկական անձ:

Տեղեկացնենք, որ արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո.

• ըստ ժամանակացույցի մարման ենթակա պարտավորությունների դեպքում Պայմանագրի ներքո չվճարված տոկոսագումարը,  մայր գումարը, սպասարկման վճարը  կվերաբաշխվեն մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, 
• ոչ արտոնյալ ժամկետով օվերդրաֆտների և վարկային գծերի դեպքում  հաշվարկված տոկոսագումարը  կվերաբաշխվի վարկային արձակուրդից հետո մարման մնացորդային ժամանակահատվածի վրա:  Չվճարված մայր գումարի վերաբաշխում չի կիրառվում:
Մանրամասների, հավելյալ տեղեկությունների և վարկային պարտավորության մարման նոր ժամանակացույցին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 10/12 561111:
 
Սույն առաջարկի իմաստով` Արցախում կենսական շահերի կենտրոն ունենալու հանգամանքը որոշվում է Բանկի կողմից: Եթե ցանկանում եք տեղեկանալ, թե արդյոք դիտարկվում եք որպես այս չափանիշին համապատասխանող հաճախորդ, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ: