«Մենք հույս ունենք, որ այս երեխաներից մի քանիսը կդառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ». Կլաուդիո Զոլա - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
02Հնս

«Մենք հույս ունենք, որ այս երեխաներից մի քանիսը կդառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ». Կլաուդիո Զոլա

Երևանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որը համախմբել է իտալացի մարզիչներին, մարզաբնակ պատանիներին ու Հայաստանի առաջատար բրենդները:

Այս բարեգործական նախաձեռնությունն իրականացնում է Ամերիաբանկը, որին միացել են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Տաշիր» ընկերությունների խումբը: Ճամբարն անցկացվում է «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո: 

Մայիսի 28-ից հունիսի 7-ը Երևանի ֆուտբոլի ակադեմիայում մարզաբնակ 160 պատանի երկու հերթափոխով կմարզվի հայտնի մասնագետների մոտ և կծանոթանա Միլանից ժամանած պրոֆեսիոնալ մարզիչների ֆուտբոլային տեխնիկային` զարգացնելով խաղային հմտությունները:

Մասնավորապես, պատանիներին մարզելու նպատակով Հայաստան են ժամանել Միլանի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեո Կատալդին, Լեո Մոզեսոնը և Վիրիո Պերելլին։  

«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, բայց ֆուտբոլը նույնն է ամբողջ աշխարհում: Մենք հույս ունենք, որ այս երեխաներից մի քանիսը կդառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Կարևոր է, որ երեխաները հետևեն իրենց երազանքներին. միգուցե մի օր նրանք հնարավորություն ունենան խաղալու լավագույն լիգաներում»,- նշում է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի տեխնիկական գծով տնօրեն, գլխավոր մարզիչ Կլաուդիո Զոլան:  

Ճամբարին մասնակցում են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաներն ու աղջիկները, որոնք խաղում են մարզերի ակումբներում, մասնակցել ու աչքի են ընկել ՀՖՖ առաջնություններում և խաղային իրենց դիրքերում լավագույնն են: 

Մանրամասները` տեսանյութում: