Հայտարարություն «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ կողմից թողարկված «ա» դասի հասարակ բաժնետոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
02Հնս

Հայտարարություն «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ կողմից թողարկված «Ա» դասի հասարակ բաժնետոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

2023 թվականի հունիսի 07-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով  տեղաբաշխել «Տելեկոմ Արմենիա» ԲԲ Ընկերության անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` հետևյալ պայմաններով.

ԹՈՂԱՐԿՈՂԸ

«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

ԴԱՍԸ

«Ա» դասի հասարակ բաժնետոմսեր

ՔԱՆԱԿԸ

40,000,000 հատ

ՄԵԿ ԲԱԺՆԵՏՈՄՍԻ ԳԻՆԸ

206 ՀՀ դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԾԱՎԱԼԸ

8,240,000,000 ՀՀ դրամ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՔԱՆԱԿԸ

200 հատ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱՎԱԼԸ

41,200 ՀՀ դրամ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2023թ. մայիսի 31-ի Թիվ N 1/288Ա որոշմամբ:

Ներդրողներն ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակը` ստորև ներկայացված հղումով:

Բաժնետոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն բաժնետոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Բաժնետոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողի հետ ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.

Օնլայն՝

·         Բանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով

·         Բանկի ինտերնետ բանկինգ համակարգով հայտ-հանձնարարականը ներկայացնելու միջոցով

Առձեռն՝

·         այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ1 և հաճախորդի մենեջերների միջոցով լրացնելով համապատասխան հայտ-հանձնարարականը

Էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով՝ CapitalMarkets@ameriabank.am

CBAnet հասցեին ուղարկելու միջոցով՝ CaptialMarkets Ameriabank/AMERIA/CBANet@CBANet

Բաժնետոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին ներկայացնելուց հետո բաժնետոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցները ներդրողների կողմից պետք է մուտքագրվեն թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043105289700 հաշվեհամարին՝ մինչև հայտ-հանձնարարականի ներկայացման օրվա ավարտը: MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով  ձեռքբերում իրականացնող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն նույն հարթակի միջոցով իրականացնել բաժնետոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցների մուտքագրումը, ինչպես նաև արժեթղթերի հաշվի բացումն ավտոմատ կերպով:

Ներդրողները տեղեկացվում են իրենց հայտ-հանձնարարակաների բավարարման մասին հայտի ներկայացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Թողարկողը կկրի այն ֆիզիկական անձանց արժեթղթերի (դեպո) հաշվի սպասարկման վճարի գծով 1 տարվա ծախսը*, որոնք բաժնետոմսերը ձեռքբերելու նպատակով կբացեն արժեթղթերի հաշիվ «Ամերիաբանկ» ՓԲԸ արժեթղթերի պահառության ծառայությունների ներքո:

 

Ազդագիր

Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար

Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար

* Համաձայն «Ամերիաբանկ» ՓԲԸ  արժեթղթերի հաշվի բացման/պահառուական ծառայությունների մատուցման սակագների արժեթղթերի (դեպո) հաշվի սպասարկաման վճարը կազմում է տարեկան 5,000 ՀՀ դրամ:

 

1 Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են հետևյալ հղմամբ` https://ameriabank.am/service-network: