Փոփոխվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագները և պայմանները ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
26Մյս

Փոփոխվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագները և պայմանները ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար

Հարգելի´ հաճախորդ,


Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ.


•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ դեբետային քարտերի սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար
•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կրեդիտային քարտերի սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար
•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ
•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար
•     «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ
•    Անհատականացված փաթեթների պայմաններ («ՓԱՐԹՆԵՐ»/ «ՊՐԵՄԻՈՒՄ»/ «ՊԵՐՍՈՆԱ»)
•    Տնտեսության մի շարք ոլորտների աշխատակիցներին առաջարկվող բանկային ծառայությունների և վարկավորման հատուկ պայմաններ
•    «Ամերիաբանկ» ՓԲԸ ավանդի պայմաններ ֆիզիկական անձանց համար 
•    «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերին) բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ


01.07.2023-ից դադարեցվելու է համագործակցությունը  Այո ծրագրի, Քարֆուր խանութների ցանցի հետ, ինչպես նաև Առաջնային անցաթղթի քարտի (Priority Pass) սպասարկումը:
Կատարված  բոլոր փոփոխությունները, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք տեսնել վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում: Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 07/06/2023թ.-ից և տարածվելու են գործող իրավահարաբերությունների վրա:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Մասնաճյուղեր» բաժնում: 

Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հարգանքով՝
Ամերիաբանկ