Փոփոխվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագները ֆիզիկական անձ հաճախորդների համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
24Մրտ

Փոփոխվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագները ֆիզիկական անձ հաճախորդների համար

Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ.

•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ դեբետային քարտերի սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար
•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կրեդիտային քարտերի սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար
•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ
•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար
•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առևտրի ֆինանսավորման գործիքների սակագներ եվ պայմաններ


Վճարային քարտերի սակագներում կատարված փոփոխության համաձայն` քարտից/քարտային հաշվից քարտի համարով կատարվող  փոխանցումներն իրականացվելու են միայն ՀՀ դրամով:
 «ԷՍՔՐՈՈՒ ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» և «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ»  գլուխներին այսուհետ կարող եք ծանոթանալ առևտրի ֆինանսավորման գործիքների սակագներ և պայմաններ փաստաթղթում:
Կատարված մյուս բոլոր փոփոխությունները, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք տեսնել վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում:
Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 05/04/2023թ.-ից և տարածվելու են գործող իրավահարաբերությունների վրա:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Մասնաճյուղեր» բաժնում: 
Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հարգանքով՝
Ամերիաբանկ