Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ. • «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ դեբետային քարտերի սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար • «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կրեդիտային քարտերի սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար • «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ • «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար • «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առևտրի ֆինանսավորման գործիքների սակագներ եվ պայմաններ Վճարային քարտերի սակագներում կատարված փոփոխության համաձայն` • Քարտից/քարտային հաշվից քարտի համարով կատարվող փոխանցումներն իրականացվելու են միայն ՀՀ դրամով: • Ձեր գործող Mir քարտը մինչև իր գործողության ավարտը սպասարկվելու և ժամկետի ավարտից հետո վերաթողարկվելու է Arca Classic քարտերի համար սահմանված սակագներին համապատասխան: «ԷՍՔՐՈՈՒ ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» և «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ» գլուխներին այսուհետ կարող եք ծանոթանալ առևտրի ֆինանսավորման գործիքների սակագներ և պայմաններ փաստաթղթում: Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 05/04/2023թ.-ից և տարածվելու են գործող հարաբերությունների վրա: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Մասնաճյուղեր» բաժնում: Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Հարգանքով՝ Ամերիաբանկ